120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված․մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. ԱՆ մամուլի խոսնակ

Հանրապետական ծննդատանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին։ «Մահճակալային ֆոնդը սպառված է, ազատված մահճակալը (դուրս գրումով կամ մահացու ելքով) ազատ է մնում առավելագույնը 15-20 րոպե։ Կան սպասողներ, որոնք հիվանդանոց են հասնում ըստ իրենց առողջական վիճակի բարդության։ Առաջնահերթությունը տրվում է թթվածնակախյալ, ցածր սատուրացիայով ծանր վիճակում գտնվողներին»,- նշեց նա։ ԱՆ մամուլի քարտուղարի խոսքերով՝ ստացիոնար բաժանմունքից դեպի վերակենդանացման բաժանմունք տեղափոխությունն էլ է արդեն դժվարություններ առաջացնում։ «Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, չնայած այն բանին, որ Առողջապահության նախարարությունը փորձում է անընդհատ նոր մահճակալներ ավելացնել։ Բայց հարցն այստեղ միայն նոր մահճակալի ավելացումով չէ, հիվանդը կարող է տանն էլ մնալ։

Բուժանձնակազմi մասին է խոսքը․ այդ մարդիկ էլ են հյուծված, այդ մարդիկ էլ են հոգնած։ Երկրում համաճարակային վիճակը խիստ լարված է», — հավելեց նա։ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում (Հանրապետական ծննդատուն) և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ժամը 16։42-ի դրությամբ 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված, և որ սա միայն հոսպիտալացվածների թիվն է։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Խաչատրյանն ասաց, որ նրանք բուժում են ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում և «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, սակայն հստակ տվյալներ չուներ բուժում ստացող երեխաների թվի մասին։ «Կոչ ենք անում դիմակ կրել և՛ բաց, և՛ փակ տարածքներում։ Դա շատ կարևոր է, դիմակն ինքը հավելյալ ֆիլտր է հանդիսանում։ Նաև պատվաստվելով բավականին կայուն պաշտպանիչ շերտ է ապահովվում։ Այս երկուսի զուգակցմամբ գոնե ինչ-որ չափով կկարողանանք թվերը նվազեցնել, թույլ տանք, որ հիվանդանոցային համակարգը, բժիշկները գոնե շունչ քաշեն», — եզրափակեց ԱՆ մամուլի քարտուղարը։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
Ամենաընթերցվածները