Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել. «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննություն չի իրականացվի։ ԱԱԾ-ն ընդհատել է փորձաքննությունների կատարումը։ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դա պայմանավորել է նախաքննական մարմնի՝ պատշաճ քննություն չիրականացնելու ցանկությամբ։ Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձևավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատել է այն։

«Ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը հասկացել է, որ ոչ փաստաթղթային առումով չեն կարող հիմնավորել իրենց խոսքով անպիտան հրթիռների մասը, հասկացան, որ նշանակված փորձաքննությամբ չեն կարողանալու բավարար տվյալներ ձեռք բերեն, որ այդ հրթիռները եղել են անորակ, անպիտան, հակառակը, կհիմնավորվի, որ դրանք լրիվ պիտանի և մարտական առաջադրանքներ կատարելու ունակ են։ Հնարավոր բոլոր միջոցներն անում են, որ այդ մասը շրջանցեն»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օբյեկտիվ քննության տեսանկյունից ակնհայտ է, որ հրթիռների պիտանելիության հարցը միայն հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում կարող են պարզել, դրանց պատասխանը կարող են տալ միայն փորձագետներ, իսկ նշանակված փորձաքննություններից հեռացնել այդ հարցերը նշանակում է, որ խուսափում են այդ մասով քննություն իրականացնելուց և քննությունն օբյեկտիվ ուղղությամբ տանելուց։

 

Ինչ վերաբերում է Տոնոյանի փաստաբանական խմբի՝ փորձաքննություններին մասնակցելու նախաձեռնության մասին տարածած հայտարարության հնարավոր ազդեցության մասին, փաստաբանը չբացառեց, որ դա ևս կարող է ազդեցություն ունենալ, սակայն հստակ չի կարող պնդել, քանի որ հայտնի չէ, թե երբ է որոշում կայացվել՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին։ Սույն որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն օրերս պահանջել է՝ հետագայում վիճարկելու համար։

 

Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

«

Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

 

ավելին

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
Ամենաընթերցվածները