Երևանում. 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել․ Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արա Սարգսյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: