Հյուրանոցներից մեկում թունավորվել են 40 ռուս զբոսաշրջիկներ...
Հուրգադայի հյուրանոցներից մեկում թունավորվել են 40 ռուս զբոսաշրջիկներ: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հոսպիտալ։ Տեղի դատախազության հրամանով հյուրանոցը փակվել է սանիտարական նորմերի խախտման համար: Մյուս զբոսաշրջիկները տեղափոխվել են այլ հյուրանոցներ։ Թունավորման պատճառը չի նշվել: