Հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է` պատերազմը կանգնեցնելու գինը 5+2 շրջան հանձնելն է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպել է չորս անգամ որից 2-ը`   դաշնակցության ներկայացուցիչներով, մյուս 2-ը` արտախորհրդարանական ուժերի հետ: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում Ի. Սաղաթելյանն այսօր մանրամասներ է հրապարակել հանդիպումների մասին:

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երկրորդը` հոկտեմբերի 6-8-ն ընկած հատվածում: Առաջին հանդիպմանը մասնակցել եմ ես, Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը, իսկ երկրորդ հանդիպմանը մասնակցել ենք ես, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը: Այդ հանդիպումները տեղի են ունեցել կառավարությունում մեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ»,-պատմել է նա` նշելով, որ հանդիպումների գլխավոր նպատակն էր, որ իրենց առաջարկություններով, խորհուրդներով, իրավիճակի գնահատման իրենց տեսակետներով համադրեն իրենց անելիքները պետության հետ:

Ըստ Սաղաթելյանի`առաջին հանդիպման ժամանակ կարեւորել են  թիկունքի` ժողովրդի համախմբվածությունը,  ասել, որ այն շատ կարեւոր է հաղթանակի համար: 

 

Անդրադառնալով  հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը` Սաղաթելյանը պատմել է, որ  Փաշինյանը  ներկայացրել է, որ ունենք կորուստներ,  կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը եւ մարտեր են ընթանում Հադրութի մոտակայքում:

«Ես իրեն ընդհատեցի եւ ասեցի, որ Հադրութը հանձնված է, նա ինձ հակաճառեց, թե որտեղից այդ տեղեկությունը, ես ասել եմ, որ այդ տեղեկությունը հստակ է: Մոտ կես ժամ անց նրան ինչ-որ զեկույց բերեցին ու նա կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում: Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթե հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթե պարտվենք միակ մեղավորը դու ես: Նաեւ այդ հանդիպամն ժամանակ բարձրաձայնվել է զոհերի իրական թիվը, որը  տարբեր էր հայտարարված թվից»,- նշել է Սաղաթելյանը:

Հոկտեմբերի 16-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, որի մեջ պետք է ներգրավվեն Արցախի նախագահները, ՀՀ նախկին նախագահները, արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Գլխավոր շտաբի նախկին պետերը` նպատակ ունենալով  բեկում մտցնել ե΄ւ ռազմի դաշտում, ե΄ւ արտաքին քաղաքականության մեջ:

 

«Ի պատիվ այս մարդկանց, բոլորը համաձայնվեցին, որ ստեղծվի այդ մարմինը եւ մտնեն պատասխանատվության տակ: Այսինքն բոլոր պատրաստ էին կանգնել Փաշինյանի կողքին, այլ ոչ թե երկիրը վերցնել նրա ձեռքից, սակայն այս առաջարկը մերժվեց Փաշինյանի կողմից, քանի որ մենք կռվում էինք պարտվելու համար, ոչ թե  հաղթելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանակն ուժերի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինյանը ասել է.  «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը հետեւյալն է` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկա, հնարավոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնե կարգաիճակի հարց կա, ինքը ասաց, որ չէ, չկա: Ես ասել եմ, որ դու փասատորեն  23 օր հաղթելու եմ ասելուց հետո գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ եւ երկրը կանգնեցրել ես աղետի առաջ»:

 

Մանրամասները` տեսանյութում


 
 
դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
Ամենաընթերցվածները