Անասնաֆերմաներից մեկում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
Դանիայում հայտնել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում խիստ վարակիչ H5 թռչնագրիպի բռնկման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (OIE) հայտնել է, որ թռչնագրիպի բռնկումը տեղի է ունեցել դանիական Սլագելսե քաղաքում գործող անասնաֆերմայում, որտեղ կա 27600 կենդանի: