ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար

Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ: Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 200 մլն  ՀՀ դրամի չափով: Տոկոսադրույքը կկազմի տարեկան 14%`ՀՀ դրամով վարկի դեպքում կամ 11.5%` ՌԴ ռուբլով վարկերի համար (փաստացի տոկոսադրույք՝ 15.4% և 12.6%  համապատասխանաբար):

Նոր ծրագիրը հասանելի է առևտրի, ծառայությունների, արտադրության, շինարարության և այլ ոլորտներում գործող փոքր ձեռնարկությունների համար: Վարկը կարելի է օգտագործել ինչպես ներդրումային նպատակներով, այնպես էլ՝ ապրանքների և հումքի ձեռք բերման, շրջանառության համալրման կամ միաժամանակ մի քանի նպատակներով: Վարկի օգնությամբ կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը:

Ձեռնարկատերերը կարող են ստանալ 10-ից մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով վարկ (կամ դրան համարժեք ՌԴ ռուբլով, բայց ոչ ավելի, քան 30 մլն ՌԴ ռուբլի) 60 ամիս  ֆիքսված մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման համար տուգանք սահմանված չէ:  Դիմումի հիման վրա հաճախորդին կարող է տրամադրվել մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված: Դա վարկի հիմնական գումարի մարման ժամանակահատվածն է, այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է կատարել վճարումներ միայն տոկոսների մասով: Արտոնյալ ժամանակահատվածը սահմանվում է՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից՝ համաձայն դիֆերենցված  վճարումների ժամանակացույցի կամ համաձայն գրաֆիկի սեզոնայնության: Սա հնարավորություն է տալիս նվազեցնել վարկառուի ամսական վարկային բեռը, ինչն առավել կարևոր է նոր նախագծերի և բիզնես ուղղությունների զարգացման համար: 

«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի ձեռնարկատերերի համար ծառայությունների զարգացումը և երկրում բարենպաստ պայմանների ստեղծումը փոքր բիզնեսի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկային պրոդուկտների շարք` հաշվի առնելով շուկայի միտումները և հաճախորդների կարիքները, մասնակցում է ՀՀ կառավարության` փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրերին: Մասնավորապես, մենք մեկնարկեցինք արտոնյալ վարկեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, և ներկայումս ՎՏԲ–Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը կազմում է 7,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ այս սեգմենտի գործող հաճախորդների թիվը տարեսկզբից աճել է 9%-ով, այժմ՝ 2,3 հազար ձեռնարկություն: Վստահ ենք, որ նոր վարկատեսակը՝ առանց վաղաժամկետ մարման համար տույժերի կիրառման, մեկ կամ մի քանի բիզնես նպատակներով դրամական միջոցներ ստանալու հնարավորություններով, 5 տարի ֆիքսված մարման ժամկետով, նույնպես պահանջարկ կունենա և կօգնի ընկերություններին հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը», - նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/kredit-na-razvitie-biznesa հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:   

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները