Ռեստորաններ կհաճախեն միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ն առաջարկ ունի
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:
Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: