Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 11-ին, կազմել է 475.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.15 դրամ (նվազել է 5.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.98 դրամ (նվազել է 6.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.70 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 369.63 դրամ, ոսկի՝ 28,430.09 դրամ, պլատին՝ 16,574.28 դրամ: