Իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ սուվերեն տարածքները զիջելու վերաբերյալ հայտարարությունները հակասում են ՀՀ սահմանների փոփոխման իրավական կարգին. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ սուվերեն տարածքները զիջելու վերաբերյալ հայտարարությունները (հատկապես ԽՍՀՄ քարտեզների հիմնավորմամբ) Սահմանադրության և սահմանադրական իրավունքի տեսանկյունից պաշտոնական լիազորությունների սահմանազանցում են, քանի որ հակասում են ՀՀ սահմանների փոփոխման իրավական կարգին, ուստի համապատասխան դիտավորության առկայության դեպքում(իսկ դրանք առերևույթ ակներև են) պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հանցակազմի հատկանիշներ: