Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է , թե հայկական կողմն անցած գիշեր խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Քելբաջարի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
«Գնդակոծությունն իրականացվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից», - հաղորդում է նախարարությունը՝ հավելելով, թե թիրախում են եղել նաև տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող տրակտորն ու բեռնատարները։
«Կրկին հայտարարում ենք, որ պետական սահմանին ցանկացած դիմակայության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 19-ի դրությամբ իրադրությունը արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել էր, ընթանում էին բանակցություններ:
Ինչպես նաև , որ ադրբեջանական լրատվամիջոցներն երեկվանից տարբեր տեսանյութեր են դրել շրջանառության մեջ` նշելով, թե հայկական կողմը թողել է տեսանյութում պատկերված դիրքերն ու հեռացել` դրանք հանձնելով ադրբեջանցիներին: