Ամանորի տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ (57 կողմ ձայնով) ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: