«Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ»

 

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ…

 

Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսաիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ… Բայց միանգամից հարց է ծագում` իսկ որտե՞ղ էիք դուք, երբ իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ, խարիզմայով ու դրական այլ կողմերով բարձր հեղինակություն վայելող հրամանատարին ձեր գերագույն-գլխավորը հեռացնում էր միայն նրա համար, որ նրա աշխատակիցը համարձակվել էր հակաադարձել այն ճչացող անմեղսունակությանը, թե այս հեղափոխություն կոչված պետական հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր մեր պետության համար, քան հազարավոր կյանքեր խլած արցախյան ազատամարտը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, անիմաստ զոհեր էին: Սա ուղիղ հրահանգ չէ՞ր բանակի հրամանատարությանը, թե` ճանաչեք ձեր չափը, որ` հետայսու ես եմ գծելու ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքին (ասել է թե` ինձ) նվիրվածության սահմանը…

 

 

Չհասկացա՞ք, որ այդ պահից քրեական ենթամշակույթը հարստացրեցիք նաև օրվա գերագույն-գլխավորի կողմից բանակ ներմուծած ոչ պակաս վտանգավոր քաղաքական ենթամշակույթով… Չէի՞ք հասկանում, որ հաղթանակած բանակի գեներալներին ամենօրյա ռեժիմով վարկաբեկելն ու նսեմացնելը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կարգապահությանը… Չէի՞ք գիտակցում, որ ձեզանով սահմանագծված սևի ու սպիտակի բևեռացված անդունդում եռացող ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է, որպես մահաբեր-ծանրոց, զորակոչվողի հետ սահման գնալ…

 

Չէ, չէիք կարող հասկանալ, որովհետև ձեր գերագույն-գլխավորի հետ միասին ձեզանից շատերը` խմբակցության արական սեռի մոտ կեսը, կարողացել է ճողոպրել, խուսափել բանակում ծառայելուց, չի ցանկացել պաշտպանել իր ծնողի ու պետության անվտանգությունը, բայց կարողացել է տիրանալ այդ պետության գերագույն-գլխավորի տիտղոսին: Եվ պատահական չէ, որ ձեր տեսակը պրոպագանդող գլխավոր տրիբուններից մեկն այսօր 300 ձայնով ԱԺ սղոսկված, բայց ժողովրդի անունից հոխորտացող wikileaks-յան դասալիքն է, ով իր տեսակի կենսագրությամբ ու արժեքային համակարգով բանակում զինվորներին հայրենասիրության ու ազատամարտի մասին դասեր է տալիս…»:

 

 

 

 

 

 

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները