Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են

Նոյեմբերի 22-ին նշվում է Բանկային աշխատողի մասնագիտական տոնը: Կոնվերս բանկը շնորհավորում է համակարգի աշխատակիցներին տոնի կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ կյանքի ցանկացած ասպեկտում:  

Համակարգում՝ տվյալ դեպքում, Կոնվերս Բանկում, աշխատում են մարդիկ, ովքեր ոչ միայն լավ մասնագետներ են, այլեւ հետաքրքիր անձինք: Մեր պատմությունը նրանցից մի քանիսի մասին է:

Нет описания.

Լիլիթ Հարությունյանը Կոնվերս Բանկի Օժանդակող գրասենյակի Գործառնական խմբի աշխատակից է: Արդեն մեկ տարուց ավելի տիկնիկներ է գործում. Յուրաքանչյուր տիկնիկ առանձին «անհատ» է՝ իր բնավորությամբ, ոճով, աշխարհայացքով:  «Ձեռքի աշխատանքը օգնում է «գեղեցիկ»մտածել եւ ստեղծել: Հետաքրքիր, գեղեցիկ և անընդհատ բացահայտվող աշխարհ է` դրական աուրայով և էմոցիաներով: Այդպես ես հանգստանում եմ: Տիկնիկներիս հետ էմոցիաներ և էներգիա եմ փոխանակում՝ տալիս եմ և ստանում, նորովի բացահայտելում ինձ»,-ասում է Լիլիթը եւ հավելում, որ տիկնիկների մեծ մասը սիրով նվիրում է մտերիմներին:

Нет описания.

Անի Նազարյանը Կոնվերս բանկի Դիլինգ և ֆինանսական շուկաների վարչության աշխատակից է, որը շատերին հայտնի է իր գեղանկարչական աշխատանքներով: Այսօր, ինչպես ինքն է նշում,  նա սիրում է փորձարկել նկարչական նոր ոճեր, բայց ինչ ոճում էլ աշխատի, փորձում է դրական տրամադրություն հաղորդել: «Կախված նկարչական նյութերից և ոճից՝ հանգստանալու, էմոցիաներն արտահայտելու միջոց է, հիշողություններն «ամրագրելու» ձև (travel sketching), ինչու չէ նաև սիրելի մարդկանց համար գեղեցիկ և հաճելի նվեր ստեղծելու հնարավորություն»,- ժպտում է Անին:

Нет описания.

Արսեն Մակարյանը աշխատում է Բանկի Հաշվեկշռի ամփոփման բաժնում եւ ինչպես գործընկերներն են ասում՝ նրա՝  Excel ծրագրի հմտություններն անսահման են: Չի եղել որեւէ դեպք, որ նա չկարողանա ստանալ պահանջվածը: Արսենը կես լուրջ-կես կատակ ասում է, որ Excel-ի բարելավումների հիմնական երեք պատճառ կա՝ ծուլություն, ծուլություն եւ ես մեկ անգամ ծուլություն: «Տանել չեմ կարողանում նույն բանը մի քանի անգամ կատարել: Եթե հնարավորություն կա հեշտացնելու աշխատանքը, ինչու՞ չանել: Հենց սա էլ պատճառը, որ սկսեցի մտածել աշխատանքը թեթեւացնելու հնարավորությունների մասին, ստեղծեցի  եւ ստեղծում եմ համակարգեր, որոնցից օգտվում են նաեւ գործընկերներս»,- ասում է նա՝ որպես օրինակ նշելով ConvertBox Add-in-ը Word համակարգի համար, որը հնարավորություն է  տալիս հեշտ փոխարկել եւ այլ ծրագրերում օգտագործել համացանցում  ազատ բեռնման համար հասանելի ցանկացած տվյալ:

Нет описания.

Կոնվերս Քլաբի աշխատակից Լիլիթ Գեւորգյանը այլ հոբբի ունի՝ մշակել եւ պատրաստել բնական եւ ոչ բնական քարերից զարդեր՝ վզնոցներ, թեւնոցներ, մատանիներ եւ ականջողեր: «Գեղեցկության, գեղեցիկ լինելու նկատմամբ ձգտումը կնոջ մեջ դրված է ի ծնե: Իսկ զարդերը կնոջ ինքնատիպությունը, գեղեցկությունը շեշտելու, առանձնացնելու եղանակներից : Աշխատելիս ես հանգստանում եմ, իսկ երբ տեսնում եմ ծանոթ-անծանոթների վերաբերմունքը իմ զարդերին կամ գնահատականը՝ հասկանում եմ, որ արժեքավոր ինչ-որ բան եմ ստեղծում»,- ասում է նա:

Ռիսկերի կառավարման վարչության պետ Վահե Գեւորգյանն էլ երկու այլ հոբբի ունի՝ ֆուտբոլ ու շախմատ, որով զբաղվում է պրոֆեսիոնալ: «Շախմատը  ճկունություն է, հակառակորդի քայլերը կանխագուշակելու ու կանխելու հնարավորություն, նպաստում է վերլուծական մտքին, խնդիրների արագ և արդյունավետ լուծումներ գտնելուն: Այս  հմտությունները անհրաժեշտ են նաեւ իմ աշխատանքում՝ ռիսկերը, վերլուծելու, գնահատելու, հաշվարկելու և կանխելու համար»,- ասում է նա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները