Իշխանական ֆեյքերը հրահանգով հարձակվել են Արթուր Վանեցյանի վրա

Իսրայելական տխրահռչակ Pegasus լրտեսական ծրագրով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին գաղտնալսելու փորձի բացահայտվելուց հետո սոցցանցերում ֆեյքային գրոհ է սկսվել ընդդիմադիր գործչի նկատմամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա. Վանեցյանն այսօր Apple ընկերությունից նամակ է ստացել առ այն, որ իր հեռախոսի մեջ, ըստ ամենայնի, տեղադրվել է Pegasus ծրագիրը, ինչից ենթադրվում է, որ նրան փորձել են գաղտնալսել։ Ա. Վանեցյանն անգամ հրապարակել էր ստացված նամակը, որտեղ Apple ընկերությունը նաեւ հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս։

Սկանդալի բացահայտումից հետո սոցցանցերում իրական գրոհ է սկսվել Ա.Վանեցյանի նկատմամբ, որն իրականացվում է այն կեղծ օգտատերերի կողմից, որոնք օգտագործվում են պրոիշխանական քարոզչություն իրականացնելու համար։ Այլ խոսքով իշխանական ֆեյքերին հրահանգվել է հրապարակավ արշավ սկսել ընդդիմադիր գործչի նկատմամբ։

Արձանագրենք, որ իշխանությունները 7 մլն դոլար են ծախսել ներքաղաքական կյանքում տարբեր գործիչների գաղտնալսելու նպատակով Pegasus լրտեսական ծրագիրը ձեռք բերելու վրա ու սա այն դեպքում, երբ երկրի սահմանները մնացել են առանց ինժեներաշինարարական աշխատանքների, իսկ զինվորները հայտնվել հակառակորդի՝ բաց թիրախում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները