Ադրբեջանում ՌՈՒԵ հոգևորականների գործողությունները անհանգստացնող են․ Արա Աբրամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին՝ նոյեմբերի 8–ին Ադրբեջանի Ռուս ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած միջադեպի քննադատությամբ։

Արա Աբրամյանի նամակը՝ ստորև։

«Ձերդ Սրբություն,

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների Ձերդ Սրբության  նախաձեռնությամբ վերջերս կայացած հանդիպման լուրը մեծ հույսերով ընդունվեց հայ հասարակության կողմից։ Այդ հույսերն առաջին հերթին կապված են այն բանի հետ, որ Ձերդ Սրբության անձնական նախաձեռնության և Ռուսաստանի ուղղափառ  եկեղեցու միջամտության շնորհիվ կարող է հաջողվեր, և ի վերջո կհաջողվի, մեռյալ կետից շարժել հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող այլ  անձանց վերադարձի՝ հայ ժողովրդի համար ցավագին հարցերը։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ ՌՈՒԵ պես հեղինակավոր և ազդեցիկ հոգևոր ուժի այդ ազնիվ առաքելությունը չի ավարտվել և դեռ ցանկալի արդյունք կտա։

Այդ համատեքստում առավել անհանգստացնող են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմից եկող ազդակները՝ հիմնված հոգևորականների այնպիսի արտահայտությունների վրա, որոնք հաճախ դուրս են գալիս ոչ միայն եկեղեցական կանոնի և էթիկայի նորմերից, այլև խիստ տարբերվում են քրիստոնեական  բարոյականությունից, բարու և չարի մասին բարոյական ուսմունքից, և, ինչպես մենք ենք պատկերացնում, ՌՈՒԵ պաշտոնական տեսակետից։

Սրբազնագույն Տեր,

Մենք ստիպված ենք դիմել Ձեզ բազմահազար քրիստոնյա հավատացյալների, այդ թվում իմ հավատակիցների, հոգիներում տեղ գտած խռովքն ու տագնապը փարատելու խնդրանքով՝ կապված ՌՈՒԵ հոգևորականների այն ելույթների հետ, որ տեղի են ունեցել վերը հիշատակված թեմի բոլոր եկեղեցիներում ս․թ․ նոյեմբերի 8–ի գոհաբանության մաղթանքի ժամանակ, երբ  Ադրբեջանում նշվել է վերջին ղարաբաղյան պատերազմում նրանց հաղթանակը։ (Այդ աղոթքների մասին հայտնում է ՌՈՒԵ գոհաբանություն թեմի պաշտոնական կայքը (https://baku-eparhia.ru/news/?ID=13550

Ակնհայտ է, որ ՌՈՒԵ՝ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող  եկեղեցիներում  ժամերգություն՝ լինի դա գոհաբանական մաղթանք թե Սուրբ պատարագ, չի կարող չմատուցվել գտնվելու երկրի տարբեր, այդ թվում  պետական, տոների առթիվ։ Այդուհանդերձ, նույնիսկ մեր մեծ ցանկության դեպքում, դժվար է հասկանալ այն ճիգն ու փութեռանդությունը, որ ցուցաբերել են վերոհիշյալ թեմի հոգևորականներն իրենց ծառայության և քարոզների ժամանակ, մասնավորապես՝ Բաքվի Սուրբ Մյուռոնաբեր Կանանց Տաճարում աղոթքի ժամանակ, որը նոյեմբերի 8–ին մատուցել է տաճարի ավագերեց և վերջերս ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի քարտուղար նշանակված Ալեկսիյ (Նիկանորով) վարդապետի կողմից ։  

Նույնությամբ կրկնելով պաշտոնական ադրբեջանական պրոպագանդայի ձևակերպումները և երկրորդելով նրանց՝ քարոզող հոգևորականը հայտարարել է․ «Ադրբեջանը վերադարձրել է ագրեսորների կողմից օկուպացված տարածքները»։ Նրա հետագա ճառում գռեհկության հասնող փոխաբերություններ են հնչում այդ «ազատագրված տարածքներում»  լսվող «երաժշտության» և «մանկան ծիծաղի» մասին։ Իսկ այդ ամենի պսակը քարոզի վերջում «հաղթանակի օրվա» կապակցությամբ պաթոսախառը շնորհավորանքն էր, որն այս իրավիճակում ոչ այլ ինչ է, քան այն սպանված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակի պղծում, որոնց մարմինները մինչև հիմա հողին չեն հանձնվել, որոնց հոգիները դեռ հանգստություն չեն գտել։ (https://nedelia.az/track.js/news/19971/molitvy-po-sluchayu-dnya-pobedy-byli-prochitany-v-pravoslavnykh-tserkvyakh-azerbaydzhana-video)

Այդպիսի կամայականությունները, որոնք ղարաբաղյան 44–օրյա պատերազմի առաջին օրերից մինչ հիմա սպրդում են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի հոգևորականների կողմից, մեզ խիստ վնասաբեր են թվում, ընդսմին՝ ևաև «անպարտելի Իլհամ Հեյդարովիչին» չափից դուրս փառաբանելու մասով, ով բոլորին,  բացի հավանաբար Ադրբեջանում ՌՈՒԵ  հոգևորականներից, հայտնի է նրանով, որ միակողմանիորեն մինչև հիմա անազատության մեջ է պահում հայերին, անտեսելով  եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ազատել բոլոր գերիներին և վերադարձնել բոլոր պահվող անձանց, և որի վարձկաններն ավերում են քրիստոնեական եկեղեցիները, վերացնում են հայկական խաչքարերը և Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները։

Կռահելով ՌՈՒԵ սպասավորների՝ Ադրբեջանի իշխանությունների հանդեպ նմանօրինակ նախանձելի նվիրվածության և ծառայամտության հավանական պատճառները, արդեն չենք զարմանում, որ նրանցից ոչ ոք ձայն չբարձրացրեց  կանգնեցնելու այն մահաբեր  պատերազմը, որում «հաղթանակն» այդպես մեծ շուքով տոնում են Քրիստոսի տանը։ ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի ոչ մի հոգևորական, չգիտես ինչու, տաճարի խորանից խաղաղության և բարության քարոզ չի կարդում, չի աղոթում, որպեսզի Ամենաբարձյալ Տերը թեթևացում բերի իրենց տառապյալ քրիստոնեա եղբայրներին՝  հայ գերիներին։

Հենց այդպիսի գործողությունների, խոսքերի ու աղոթքների է ծարավ ՌՈՒԵ հավատացյալ հոտը, լինի դա Բաքվում, Երևանում թե Մոսկվայում։ Հենց դա կհիշվեր և արձագանք կգտներ բոլոր նրանց հոգիներում և սրտերում, ում թանկ են մեր տարածաշրջանում հարատև խաղաղությունը և արարումը, ինչը համընկնում է Ռուսաստանի շահերին ևս։

Ձերդ Սրբություն, խոնարհաբար խնդրում եմ Ձեր հայրապետական նախազգուշացումները՝ ուղղված հոգևորականության տվյալ ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր երբևիցե, հնարավոր է, տրվեն քրիստոնեական հավատի, Ռուսական ուղղափառ եկեղեցուն եղբայրական քրիստոնյա  ժողովրդի և նրա հոգևոր ժառանգության ցուցադրական ոտնահարմամբ ձեռք բերած «հաղթանակն ու հաղթողին» փառաբանելու  գնով առանձնահատուկ կերպով աչքի ընկնելու գայթակղությանը:

 

Հայցելով Ձերդ Սրբության հայրապետական օրհնությունը և ճշմարիտ հարգանքով՝

Ռուսաստանի հայերի միության նախագահ,

ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան

հարաբերությունների գծով խորհրդի

նախագահության անդամ 

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները