Հիվանդանոցում մահացել է նաև վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը (տեսանյութ)
Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67 և 62 տարեկան երկու տղամարդու. 62-ամյա Մերուժան Մելոյանը տեղում մահացել էր, իսկ 67-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 18-ին դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնից ոստիկանությունում գրություն է ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 08.00-ին, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը նույնպես մահացել է:
Կատարվում է նախաքննություն: