Ովքե՞ր են առավել խոցելի վարակի նոր տեսակի նկատմամբ.ԱՀԿ գլխավոր համաճարակաբանը զգուշացնում է

Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամբողջությամբ չի ապաքինվել վարակից: Այս վարկածը Financial Times-ին տված հարցազրույցում հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերխոֆը։
«Հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այս շտամը, բայց դիտարկվող վարկածներից մեկն այն է, որ այն կարող էր առաջանալ վարակված, իմունային անբավարարություն ունեցող հիվանդից, ով չի կարողացել ամբողջությամբ ապաքինվել վիրուսից և ում մարմնում վիրուսը զգալի չափով բազմացել է»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։ Omicron-ի հայտնվելու կապակցությամբ Վան Կերխովը կոչ է արել համաշխարհային հանրությանը չմեղադրել այն պետությանը, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է շտամը։ Նա ավելացրել է, որ պետք է ավելի շատ թեստավորումներ և հետազոտություններ կատարել:

Հարավային Աֆրիկայի բժիշկներն էլ, ասել են, թե ո՞վ է առավել խոցելի նոր տեսակի վարակի նկատմամբ.
«20 տարեկանից մինչև 30-ից մի փոքր բարձր տարիքի երիտասարդները, ովքեր ունեն միջին ծանրության և ծանր հիվանդություններ ու ինտենսիվ խնամքի կարիք ունեն: 65% չպատվաստված, պատվաստված միայն առաջին դեղաչափով մարդիկ»։

Մինչդեռ հայտնի համաճարակաբան Սալիմ Աբդուլ Քարիմը նշել է, որ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, որ հենց երիտասարդներն են ավելի ենթակա օմիկրոն շտամով վարակվելու։ «Սակայն կարող ենք ասել, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք կորոնավիրուսի մեծ թվով դեպքերի այն մարդկանց շրջանում, ովքեր չեն պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ընդգծել է համաճարակաբանը։ Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն ճանաչել է Omicron տեսակի կորոնավիրուսը որպես սպառնալիք աշխարհի համար, քանի որ այս շտամը արագորեն տարածվում է, և առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել դրա դեմ։

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները