Ժողովուրդն ի վիճակի չէ ապրել. Չգիտեմ՝ ինչպես են յոլա գնալու. Սահմանամերձ Արավուսի նախկին գյուղապետ

Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներին կառավարությունից ո՛չ ցորեն են ստացել, ո՛չ էլ վառելիք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

Վերջինս, երբ դեռ գյուղի վարչական ղեկավարն էր, դիմել էր, որ բնակիչներին անհատույց ցորեն և վառելիք տրամադրեն, քանի որ նրանց հողերը մնացել են թշնամու հսկողության տակ, և բնակիչները սոցիալապես ավելի վատ վիճակում են հայտնվել։

«Ֆրանսիական հիմնադրամն է ամեն ընտանիքի 300 կգ ցորեն տվել։ Ուրիշ ոչ մի բան չեն տվել։ Վարչական ղեկավար եղած ժամանակ ասել էի, որ ժողովուրդն ի վիճակի չէ ապրել, քանի որ մեր վարած-ցանած հողերը մնացել են թշնամու վերահսկողության ներքո։ Սա ապրել չէ, չգիտեմ՝ ինչպես են յոլա գնալու»,-ասաց Արգամ Հովսեփյանը։

Արոտի բացակայության պատճառով մարդիկ էժան գնով վաճառել էին իրենց անասունները։ Արավուսի բնակիչների հիմնական խնդիրը ցորենն ու դիզվառելիքն է, սակայն ինչպես Արգամ Հովսեփյանն է նշում, ամեն ինչի պակաս էլ ունեն մարդիկ։
Գյուղի բնակիչներից մեկն էլ երկու օր առաջ երեխաների հետ տեղափոխվել է Գորիս։ Անվտանգային հարցը նույնպես շարունակում է օրակարգային մնալ։

Արգամ Հովսեփյանը նաև նշում է, որ ներկայիս գյուղապետը Տեղ գյուղից է, ինչն իր կարծիքով ճիշտ չէ.

«Այս պատերազմական վիճակում վարչական ղեկավարը պետք է գյուղից լինի, արավուսցի լինի, որ գիշեր-ցերեկ տեղում լինի։ Մեր ժողովրդի հետ պետք է քնի ու արթնանա, թե չէ ուրիշ գյուղից վարչական ղեկավար նշանակելը սխալ է։ Նա շաբաթ-կիրակի այստեղ չի լինում, կարող է շաբաթը մեկ-երկու օր գա, երևա ու գնա»,-ասաց Արգամ Հովսեփյանը։

Հարցին՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում սադրանքների դիմե՞լ է, Արգամ Հովսեփյանն ասաց, որ նման դեպք չի եղել։ Միայն նոյեմբերի 16-17-ին կուտակումներ են եղել, բայց դրանից հետո ոչինչ չի եղել։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները