Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ

ՀՀ ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արթուր Ղազարյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ իշխող քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՔՊ-ն չի «հավանում» ընդդիմության միասնական թեկնածուին և հայտարարել է, որ չի ընտրելու վերջինիս։
 

Ըննդիմությունն էլ իր հերթին «երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ» և չի փոխում իր թեկնածուին։ Այսօր արդեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ« խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասում էին, որ իրենց թեկնածուն Արթուր Ղազինյանն է և չեն պատրաստվում փոխել թեկնածուին։

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին, այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ։

ArmDaily.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ընդդիմությունն այս քաղաքականությամբ «ջուր չի լցնում իշխանության ջրաղացին»։

«Մենք այս հարցը երկու տեսանկյունից կարող ենք դիտարկել, նախ որ Ձեր ասածի պես այս պարագայում նույն Նիկոլ «Անհողը» և իր թիմը փորձում են դրանից օգուտ ստանալ այն պահով, որ ինչքան պաշտպանության հանձնաժողովում չեն քննարկվում կարևոր հարցեր, որոնք շատ անհարմար դրության մեջ կդնեն գործող իշխանություններին, բայց միևնույն ժամանակ այստեղ սրա հակառակ կողմն էլ կա»,-ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արթուր Ղազինյանի չընտրվելուն՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, եթե ընդդիմությունը փոխի իր թեկնածուին կստացվի, որ իշխանությունը թելադրում է ընդդիմությանն՝ իր կամքը։

«Ամեն դեպքում ես գտնում եմ, որ ընդդիմությունն ավելի ճիշտ կեցվածք է դրսևորում, որ մինչև վերջ իր ուղղուց չի շեղվում և հենց պարոն Ղազինյանին էլ առաջադրում է։ Ի դեպ ասեմ Ձեզ, որ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիում հայտնի է որպես «Հրեշ Անդո» մականունով, նաև այն Վիլեն Գաբրիելյան է, ինչ է, որքան ես գիտեմ, քայլեր են ձեռնարկում, որպեսզի օրենսդրական փոփոխություններ մտցնեն հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության հարցով։ Ես ինքս կարծում եմ, որ իշխանությունը չէ, որ պետք է ընդդիմությանը պարտադրեն և ասեն, թե իրենք ինչ են ուզում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե օրենսդրական մեթոդներով պարզ մեծամասնությամբ կարողանան դա անել, արդեն այլ հարց է։ Բայց ինքը կողմ է, որ ընդդիմությունը մինչև վերջ, ըստ իրենց հնարավորությունների և լիազորությունների չհրաժարվեն Ղազինյանի թեկնածությունից։

Քաղաքագետին հետաքրքիր է, թե, ինչպես ինքն է ասում, Նիկոլ «Անհողին» ինչու՞ դուր չի գալիս Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

«Արթուր Ղազինյանն ամենավերջին մարդն է այդտեղ, որ չի համապատասխանում այդ պաշտոնին։ Միայն քայլիստ պատուհասների ներկայացուցիչները այդ հանձնաժողովում, սկսած «Ուսապարկ» Վահագից, Արփի Դավոյանից, Վիլենից, ինչո՞վ են նրանք համապատասխանում, կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչները, որ տարան Հայաստանը խայտառակ պարտության, հիմա գտնում են, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտը չի համապատասխանում իրե՞նց։ Իրականում շատ-շատ լավ է, որ Արթուր Ղազինյանը, ըստ քայլիստների, չի համապատասխանում իրենց քիմքին, որովհետև Ղազինյանի համար հազարապատիկ ամոթ կլիներ, եթե Անդրանիկ Քոչարյանը, Վիլենը կամ «Ուսապարկ» Վահագը, հանկարծ միամտաբար, հայտարարեին, որ Արթուր Ղազինյանն ամբողջությամբ համապատասխանում է իրենց պահանջած նորմերին»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ դա խ-այտառակություն կլիներ վերջինիս համար։

Քաղաքագետի տեղեկություններով Քպ-ն ցանկանում է նոր օրենք մտցնել, որ մեկ անձը երկու անգամից ավել իրավունք չունի թեկնածություն ներկայացնելու, եթե նա չի ընտրվում։ Գագիկ Համբարյանն այս մասով առաջարկ ունի։

«Շատ լավ, առաջարկում եմ բոլոր ընդդիմադիրներին ամեն երկու անգամը մեկ ներկայացնել իրենց թեկնածությունը ու հենց որ ընտրվեն՝ հրաժարվեն։ Եվ դա կբերի նրան, որ հանձնաժողովը մեխանիկորեն չի գործի։ Իսկ ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետները՝ կապված պաշտպանության և ներքին գործերի հետ, արտահայտեն իրենց մամուլի ասուլիսների ժամանակ, լրագրողների հետ հարցազրույցների ժամանակ, ճեպազրույցների ժամանակ և ԱԺ ամբիոնը օգտագործելով»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ բացահայտ է, որ գործող վարչակարգը ամեն ինչ անում է, որպեսզի իր ցանկությամբ տանի ԱԺ-ի աշխատանքը։

«Ես բազմիցս եմ նշել, որ ինքս եթե լինեի մանդատը կհանձնեի, որովհետև ես առաջնմորդվում եմ հետևյալ կարգախոսով՝ երբեք մի վիճիր տգետի հետ, եթե նրանք շատ են դրանք քեզ կիջնեն իրենց մակարդակին և կհաղթեն իրենց պրոֆեսիոնալիզմով։ Հիմա քայլիստ անգրագետ, տգետների թիվը ԱԺ-ում շատ է, և մեխանիկորեն նրանց հետ բանավիճելը, նրանց հետ խոսել օրենքից, իրավունքից, պատմությունից՝ անիմաստ է»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Ղազինյանին ինչո՞ւ պիտի ընդունեն, տեսանք Ղազինյանը ԱԺ-ում ինչ արեց Նիկոլ Փաշինյանին ու Փաշինյանի անկապ, անիմաստ, ջղաձիգ շարժումները։

«Դուք պատկերցնու՞մ եք Ղազինյանն ինչ կարող է անել Անդրանիկ Քոչարյանին, կամ չգիտեմ, իրեն ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ հռչակած Վիլենին կամ քայլիստ «Ուսապարկ» Վահագին»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը չի բացառում, որ օրենքում փոփոխություն անելու պարագայում՝ հանձնաժողովի նիստերը տապալելու նպատակով, իշխանությունը կարող է հերթով մերժել ընդդիմության բոլոր թեկնածուներին։

Սեդա Մակարյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները