2,5 տարեկան երեխայի հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք․ պարզաբանում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել. «Shamshyan.com կայքում լուր է հրապարակվել՝ «Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. 2-ամյա մահացած տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է» վերնագրով։

Նյութը միակողմանի է և չի արտահայտում իրականությունը։ Դեպքի հետ կապված անհրաժեշտ ենք համարում տալ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ...

Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա, ով նախկինում տասնյակ անգամներ բուժում է ստացել մեզ մոտ:

Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի: Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է։

Հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել է ագրեսիվ վարք, հնչեցրել է սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն»:

 

ավելին

դիտվել է 1190 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները