Հնարավոր է հոսանքի սակագինն էլ բարձրանա․ Hraparak

Hraparak.am-ը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200.47 դրամ։ Միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում։ Նա դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր․


«Ըստ նախկինում կնքված պայմանագրի՝ դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրն ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա ջրի» հետ կարողացանք, ի վիճակի եղանք աշխատել եւ պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»։

 

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հարցրինք՝ ինչո՞ւ է պայմանավորվածությունը խախտվել, եւ որոշվել է նախատեսվածից 2 տարի շուտ բարձրացնել սակագինը։

 

«Ոչ մի պայմանավորվածություն էլ չի խախտվել։ Պայմանավորվածություն եղել է էն մասով, որ եթե կլինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա «Վեոլիան» չի առարկի, որ դեռեւս 2016 թ․ մրցույթում ֆիքսած բազիսային գներում փոփոխություններ արվեն։ Այսինքն՝ սկսած 2019 թ․ մինչեւ ներառյալ նաեւ 2018, 2019, 2020, 2021 թթ․ համապատասխան փոխհատուցումներով, այսինքն՝ վարձակալական վճարներ, կառավարության սուբսիդիա,  բազիսային սակագների նվազեցում է եղել, հաշվարկի արդյունքում ստացվել է գործող գինը՝ նույն 180 դրամը։ Հիմա էդ պայմանավորվածություններն էլի ուժի մեջ են, եթե ուզենանք էլի վարձակալական վճարը նվազեցնենք, էլի կունենանք նույն սակագինը, ինչ որ ունենք՝ 180 դրամը»,- ասաց Գ․ Բաղրամյանը։

 

Իսկ ինչո՞ւ չեք ուզում նորից այդպես անել։

 

- Դրա համար մենք նոր սխեմա ենք առաջարկել կառավարությանը, որ առանձնացնենք սոցիալապես անապահով սպառողներին, բանակցենք «Վեոլիայի» հետ հաջորդ 10 տարվա համար, ասենք՝ 3-4 տարի պետք է սակագնային բարձրացում ունենայինք, հետո էդ բարձրացած կետից պետք է սկսեր նվազել, ու որպեսզի կտրուկ բարձրացումներ, հետո նվազումներ չունենանք, կայունություն ունենանք ե՛ւ տնտեսության, ե՛ւ սպառողի համար, բանակցել ենք՝ ընդհանրապես հիմքում դնելով, որ վարձակալական վճարների որեւիցե նվազում չլինի տասը տարում, այսինքն՝ 10 տարվա ընթացքում բյուջետային մուտքերի որեւիցե նվազում չի լինելու։ Նաեւ սոցիալապես անապահովների խումբ ենք առանձնացնում, որոնց վրա չազդի ընդհանրապես այս բարձրացումը՝ թողնում ենք 180 դրամ։ Արդյունքում ստացել ենք մի պատկեր, որ մոտ 20 դրամ բարձրացնելով՝ առաջիկա տասը տարիներին մենք կունենանք կայուն սակագնային քաղաքականություն։ Խոսքը չի վերաբերում, որ հենց ուղիղ 200 դրամ կստացվի։ Իհարկե, սղաճից ելնելով՝ որոշակի շեղումներ՝ 1-2 դրամ վերեւ-ներքեւ կարող է պահպանվել։

 

Այսինքն՝ 2019-2020, 2021 թթ․ կառավարությունն այդ փոխհատուցումը տվել է, իսկ 2022 թվականի համար այլեւս չի լինելու։

 

- Փոխհատուցման տարբեր տեսակներ կան․ կարող է լինել ուղղակի սուբսիդիայի տեսքով։ Երբ որ մենք «Վեոլիա ջրին» տվել ենք պայմանագրով վարձակալության համակարգը, իր սակագներում կան վարձակալական վճարներ։ Ամեն տարի մոտավորապես 5-6 միլիարդ, նույնիսկ՝ ավելի շատ, պետբյուջե գումար են վճարում։ Հիմա կարող ես այդ 6 միլիարդը չուզել, ասես՝ բյուջե վճարիր 4 միլիարդ, ու սակագինը մի բան էլ իջեցնես, օրինակ։ Իսկ մենք առաջարկել էինք, որ այսուհետ դիտարկենք էնպիսի սցենար, որ ինչ որ նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է վճարվի պետական բյուջե, որեւիցե գումար չնվազեցվի, ընդամենը էդ գումարների տեղաշարժ անենք տարիների մեջ՝ հիմքում դնելով, որ տասը տարվա բյուջե վճարվող գումարը պետք է մնա նույնը։

 

Բայց փաստն այն է, որ Փաշինյանը 2018 թ․ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, հիմա ստացվում է՝ էլի խաբեց ժողովրդին։

 

- Դուք ասում եք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ես էլ ասում եմ՝  պայմանավորվածությունն էլի ուժի մեջ է։ Հիմա մենք առաջարկել ենք նման սցենարով առաջնորդվել, որովհետեւ ես, օրինակ, արդար չեմ համարում, որ պետական բյուջեի հաշվին իմ ջրի վարձը զեղչվի․ ինչի՞ համար։

 

- Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։

 

- Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

 

- Իսկ դա՞ ինչ հիմքով է բարձրանալու։

 

- Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի։

 

Այսինքն՝ մի քանի օրից պա՞րզ կլինի՝ բարձրանո՞ւմ է հոսանքի սակագինը։

 

- 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի։

 

Իսկ գազի մասո՞վ էլ կա քննարկում՝ սակագնի փոփոխության։

 

- Գազը փոխկապակցված է այս պայմանավորվածությունների հետ, կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաեւ այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու»։ 

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար
Ամենաընթերցվածները