Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել կիպրոսցի պաշտոնակցին՝ բարենպաաստ բանաձևի համար
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շնորհակալություն Կիպրոս
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, իմ լավ բարեկամ Անիտա Դիմիտրիու
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւ, որով պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Բանաձեւը նաև դատապարտում է թուրքական ներգրավվածությունը ԼՂ դեմ սանձազերծված պատերազմում: