Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար

Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն էր, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով 2013 թվականից մեկնարկեց անվճար բիզնես դասընթացների շարք:

Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 105 բիզնես դասընթաց, որին մասնակցել է 820 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 1480 անձ։

Այս տարի բանկի կողմից անցկացվել է 15 դասընթաց, որին մասնակցել է 160-ից ավելի փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 260 անձ: Բիզնեսն ավելի արդյունավետ կառավարելու համար դասընթացների մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ տարբեր ուղղություններով՝ դրամական հոսքերի կառավարումից սկսած մինչև ֆինանսական որոշումների կայացում,  գործնական ու թվային մարքեթինգ, ծախսերի վերահսկողություն, հյուրատնային անձնակազմի մոտիվացում և պահպանում, հոգատարություն հյուրերի հանդեպ և այլն:  

Կազմակերպվող բիզնես դասընթացների շրջանակում մշտապես բանկի ուշադրության կենտրոնում են նաև մարզերը: 2013թ․-ից մինչ օրս մարզերում իրականացվել է 22 դասընթաց, որին մասնակցել է 184 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 276 անձ։ 2021թ.-ին բիզնես դասընթացներ են անցկացվել Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 40 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող ավելի քան 50 անձ:

«Ակբա բանկը Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման համար շուրջ 8 տարի կազմակերպում և անցկացնում է անվճար բիզնես դասընթացներ: Սկզբում այս դասընթացներին հնարավորություն ունեին մասնակցել միայն բանկի հաճախորդ ՓՄՁ-ների ղեկավարներն ու որոշում կայացնող անձինք, բայց կարճ ժամանակ անց դասընթացները հասանելի դարձան նաև Հայաստանում գործող բոլոր ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, քանի որ մենք նպատակ ունենք մեր գիտելիքներով ու փորձով աջակցելու մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Ակբա բանկի կողմից իրականացվող անվճար բիզնես դասընթացները կանցկացվեն նաև հաջորդ տարի:

Առաջիկա դասընթացը կկայանա արդեն 2022 թվականի հունվարին:

Փոքր և միջին  բիզնեսի  զարգացման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել  ցանկացողները  կարող են նամակ գրել [email protected] էլ. հասցեին կամ գրանցվել sme.acba.am կայքում։

Ակբա բանկն առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, որ ՓՄՁ-ների զարգացման համար պարբերաբար կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ:

Բիզնես դասընթացները իրականացվում են 12 թեմաներով.

  • Բիզնես ցիկլեր և ԱՆՊ կառավարում
  • Բիզնեսի զարգացում անկայունության պայմաններում
  • Գործնական մարքեթինգ
  • Թվային մարքեթինգ
  • Դրամական հոսքերի կառավարում
  • Ծախսերի վերահսկողություն
  • Շրջանառու կապիտալի ավելացում
  • Ֆինանսական որոշումների կայացում
  • Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
  • Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ
  • Հյուրատնային ծառայությունների վաճառք
  • Հոգատարություն հյուրերի հանդեպ

Нет описания.

Нет описания.

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները