Գերությունից վերադարձած Հարութի հարազատները որդուն դեռ չեն տեսակցել

Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հայրենիք վերադարձած զինծառայողներից հինգը Վանաձորից են, երկուսը՝ Գյումրիից, մեկը՝ Բյուրեղավանից։ Մյուս երկուսը ժամկետային զինծառայողներ են՝ Աբովյանից։

Վերադարձածների թվում է ծնունդով Դեբետից, 32-ամյա Հարութ Արամայիսի Սարգսյանը։ Նրա գերեվարման մասին ավելի վաղ հատնել էր Դեբետի համայնքապետը։ Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հարութը բնակվում էր Վանաձորում ու բազմազավակ հայր է։

«Նա ծնունդով Դեբետից է, բնակվում է Վանաձորում։ Պաշտոնապես հաստատվել է նրա վերադարձը։ Հարություն Արամայիսի Սարգսյանը Դեբետի միջնակարգ դպրոցում է ուսումը ստացել։ Ժամկետային զինծառայությունն անցել է, ամուսնացել, մանկահասակ երեխաներ ունի՝ բազմազավակ հայր է»։

Համայնքապետի տեղեկություններով՝ Հարութի հարազատները որդուն դեռ չեն տեսակցել։ Նշենք, որ վերադարձած 10 զինծառայողները օդանավակայանից տեղափոխել են բժշկական հաստատություններ՝ բուժզննում անցնելու։

«Գյուղից մի քանի հոգով իրենց տուն գնացինք, հասանք Վանաձոր, զանգահարեցինք, հայրը ասաց՝ շտապ մեկնում են Երևան՝ հանդիպելու իրենց տղային։ Հետ են վերադարձել ու հասկանալի պատճառներով դեռ չեն տեսել։ Երեկվա դրությամբ չեն կարողացել տեսակցել»։

Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների թվում նաև Դեբետում բնակվող քաղաքացի կա, սակայն վերադարձածների թվում նա չի եղել։ Դիտարկմանը, որ հնարավո՞ր է նոր գերիների վերադարձ լինի, համայնքապետը նշեց, որ հույս ունեն՝ կկարդան նաև նրա անունը։

«Մենք էլ ենք սպասում ու հույս ունենք, որ հաստատված գերիների ցուցակում կկարդանք մեր համագյուղացու անունը, նրա՝ գերության մասին տեղեկություններ չկան։ Տա աստված, որ բոլորը ողջ, առողջ վերադառնան, մնացածի պես իրենք իրենց ոտքով՝ հստակ քայլերով ինքնաթիռից իջնեն իրենց հայրենի հողը ու նաև արժանան ուշադրության»։

Ղազարյանից փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է, ի վերջո, հայտնի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ագրեսիայից, որի հետևանքով նահատակվեց նաև Դեբետի բնակիչներից մեկը։

«Ես չեմ տիրապետում այն տեղանքին ու դրա առանձնահատկություններին, որտեղ տեղի են ունեցել գործողությունները, չեմ զրուցել ոչ մեկի հետ, ովքեր տեղանքում են եղել։ Հետևաբար` միայն գուգլի քարտեզում տեղանքը պատկերացնելով՝ չեմ կարող հասկանալ, մինչև տղաները չգան, չզրուցեմ։ Ինչքան էլ լսել եմ պատմությունները, բոլորը աբսուրդային են։ Կգան, կխոսենք, կհասկանանք, թե ոնց է տեղի ունեցել, հիմա կարևոր է, որ տղաները ողջ, առողջ վերադառնան, հասնեն իրենց ընտանիքներին ու երեխաներին ու այլևս նման դեպքեր տեղի չունենան»,- եզրափակեց Ղազարյանը։

Նշենք, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե, ի վերջո, Բաքվում քանի՞ զինծառայող է գերեվարված եղել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ըստ վարչապետի՝ 32 զինծառայող էր գերեվարվել, նրանցից մեկը, որը վիրավոր էր, վերադարձել էր ավելի վաղ, իսկ 10-ը՝ վերադարձան դեկտեմբերի 4-ին։ Փաստացի, Բաքվում շարունակում է մնալ 21 զինծառայող։

 

ավելին

դիտվել է 970 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները