Սադրանք՝ հայկական դիրքերի ուղղությամբ
Սահմանամերձ Կութ գյուղի մեր աղբյուրները հայտնում են, որ գիշերը ժամը 12-ի սահմաններում ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Վերին Շորժա գյուղի ուղղությամբ հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Infoteka24 տելեգրամի ալիքը։ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետեր է օգտագործել։ Հայկական կողմը համարժեք պատասխան է տվել ադրբեջանական զինուժի սադրանքին։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ փոխհրաձգության ժամանակ զինծառայող է զոհվել։ Մահացածի անունը Ասաֆ Աղաև է։
Auroranews-ը տեղեկությունը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն դեռևս չի հաջողվել։
