«Այդ 62 գերիները ինձ համար ոչնչություն են...»․ Մովսես Հակոբյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի համար գերեվարված 62 զինծառայողները ոչնչություններ են։

Այս մասին գեներալ-գնդապետ  Հակոբյանը ասաց Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ հանգամանքներում ադրբեջանցի 4 զինվորները կարող էին գերեվարել 62 հայ զինվորներին, որոնք զինված են եղել․ «Դժվար է այդ հարցին պատասխանել, բոլոր դեպքերում, ինչ էլ ուզում է լինի՝ այդ 62 հոգին ինձ համար ոչնչություն են, որ հանձնվել են 4 հոգու»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքները․ «Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։ Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։ Ի փարատումն այդ կասկածների՝ ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։ Գնահատականները Ձեզ եմ թողնում»,- գրել էր փաստաբանը:

Մովսես Հակոբյանին հարցրինք՝ փաստորեն, համամի՞տ է Ալեն Սիմոնյանի այն մտքի հետ, որ այդ զինվորները այլևս գոյություն չունեն․ «Նրանք գոյություն ունեն որպես մարդ, ուրիշ ոչ մի բան»,- պատասխանեց ԶՈՒ ԳՇ նախկին պետը։ 

Իսկ հարցին, թե պետությունը պե՞տք է ջանքեր գործադրի այդպիսի գերիների վերադարձի համար, Հակոբյանը պատասխանեց․ «Պարտադիր պետք է վերադարձնի և շատ խիստ դատի, բայց վերադարձնելը պարտադիր է։ Անկախ ամեն ինչից՝ քո երկրի ամենամեծ տականքն էլ քո թշնամու ձեռքում չպիտի մնա»։

դիտվել է 1054 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները