Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են

Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում: Auroranews- ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Մեզ հետ զրույցում վարորդները բողոքի ակցիայի հիմնական պատճառ նշեցին բավական կրճատված աշխատավարձը: 

 

Վարորոդները պատմում են, որ  նախկինում մոտավոր ստացել են 450-500 հազար, այժմ այն կրճատվել է և հասել 250 հազարի: Ընդծում են՝ այս աշխատավարձով հստակ չեն աշխատելու: 

 

Նրանց փոխանցմամբ՝ բացի աշխատավարձը կան տասնյակ չլուծված հարցեր, որոնց մասին 3 տարի է գիտի ղեկավարությունը եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, սակայն լուծում այդպես էլ չի տրվել: Վարորդները  նշեցին, որ չունեն բժշկական ապահովագրություն, ավտոբուսները Կասկո արված չեն, ավտոբուսն ընդունելիս իրենց հետ պայմանագիր չի կնքվում, որտեղ հստակ գրված կլինի վարորդների պարտականություններն ու պատասխանատավությունը, չունեն պետքարան, կարիքի դեպքում դիմում են մոտակա խանութներին օգտվելու համար: Ժամային գրաֆիկը ծանր շատ ծանր է, արդեն կեսգիշերին տուն գնալու համար տաքսի է պետք, որի համար գումարը տրվում է սեփական գրպանից: 

 

Այսօր բողոքի ակցիա իրականացնող վարորդներին հանդիպել է քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետը, սակայն վարորդները հայտում են, որ պահանջում են հանդիպում միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: 

 

Auroranews- ը խոսեց նաեւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Նա ասաց, որ քիչ հետո հայտարարություն կլինի:

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները