ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն, 54 զոհ
Հայիթիում վառելիքի ցիստեռն է պայթել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 54 մարդ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածները փորձել են թալանել վթարված բեռնատարը։ Կենտրոնական թաղամասում մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո 100 հոգանոց ամբոխը շտապել է դեպի վառելիքի ցիստեռը՝ անվճար օգտվելու։ Բայց նրանք չեն հասցրել տանել ավարը. մեքենան պայթել է։ Հրդեհը տարածվել է մոտակայքում գտնվող 20 տան վրա, շենքերում տուժածների թիվը դեռ հայտնի չէ։ Հայիթիի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել։