Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն Նոր Նորքում (տեսանյութ)
Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։
Ոստիկանությունից ուրախությամբ փաստում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։
Առանց համարանիշերի մի մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։ Հասարակական անվտանգությամբ ու անդորրով մտահոգ՝ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։