Վթարի է ենթարկվել բազմաթիվ աղմկահարույց ավտոպատահարներ քննած գնդապետը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշենի բանտի մոտ բախվել են Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գագիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մելիքյանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ 


Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Գ. Հարությունյանը նախկինում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ով բազմաթիվ ծանր և աղմկահարույց ճանապարհատրանսպորտային, այդ թվում՝ ողբերգական, պատահարներ է քննել և քննչական ապարատում նրան անվանում էին «Շերլոկ Հոլմս», քանի որ, եթե նա  գալիս էր վթարի վայր, ապա ամեն մի մանրուք, ամեն մի հետք, որով հնարավոր էր լինում՝ հանգիստ աշխատեին փորձաքրեագետները, նա տեսնում ու ֆիքսում էր։ 


Նա այժմ աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի պետ, կոչումով գնդապետ է։  Իսկ Գևորգ Մելիքյանը նույնպես աշխատում է քրեակատարողական ծառայությունում։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները