Ահաբեկչություն է տեղի ունեցել
Պակիստանի հարավ-արեւմուտքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ մարդ, ևս տասը (երեք կին և յոթ տղամարդ) վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը:
Ահաբեկիչները Կետո քաղաքի շուկայում պայթուցիկ սարք են գործի դրել։ Ռումբը տեղադրված է եղել շուկայում կայանված մոտոցիկլում։
Իրավապահները նշում են, որ օդի անոմալ ցածր ջերմաստիճանի պատճառով շուկայի աշխատանքը դադարեցվել է ավելի վաղ, ինչը օգնել է նվազեցնել զոհերի թիվը:
Առայժմ հայտնի խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: