«Այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել և քայլեր ձեռնարկել առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ:

– Բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 19-ին, եվրոպական կողմի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք գերիների խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը։

–Անշուշտ, բոլորս էլ ուրախ ենք մեր գերիների վերադարձի կապակցությամբ, բայց պիտի փաստենք, որ դեռ անհայտ թվով մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվում՝ ենթարկվելով բռնությունների ու խոշտանգումների։ Եվ այս առումով կարող ենք ամրագրել, որ խնդիրը որևէ կերպ լուծված չէ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ 8-րդ կետը, որ վերաբերում է գերիների վերադարձին։ Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ սա Ադրբեջանի համար ոչ միայն ուղղակի պայմանագրային պարտավորություն է, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր դրույթ, որն առանց որևէ նախապայմանի պիտի իրականացվեր։

Բայց արդյունքում գերիների հարցը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա դարձավ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում։ Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր հասարակության և որոշ քաղաքական շրջանակների համար ևս ընկալելի է դարձել այս մոտեցումը։ Եվ ասվածի վկայությունը «ականապատման քարտեզներ՝ գերիների դիմաց» դիսկուրսն է։ Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա, այո՛, սպասվում էր, որ եվրոպական այս հարթակում հիմնական քննարկման թեման պիտի հենց հումանիտար հարցերը դառնային, ռազմագերիների խնդիրները։ Եվ թեև այս առումով մեր ակնկալիքներն այնքան էլ չարդարացան, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, ողջունելի է, որ ի լրումն ռուսական կողմի ջանքերի, Եվրոպայի միջնորդությամբ ևս հնարավոր եղավ գերիներ վերադարձնել։

Բայց ես այստեղ ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ այս քայլերին զուգահեռ եվրոպական կողմի բառակազմում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթում բացակայում էր «գերիներ» եզրույթը։ Փոխարենը կիրառելի ու նախընտրելի է դառնում «պահվող անձինք» եզրույթը, ինչը որևէ կերպ լիարժեք չի արտացոլում իրավիճակը։ Մյուս կողմից՝ Բրյուսելում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քննարկվեցին ու հրապարակվեցին տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով դեռ Սոչիում ձեռք բերված համաձայնությունները, քննարկվեցին նաև սահմանազատման և սահմանագծման հետ առնչվող հարցերը, ընդ որում՝ սրա հետ կապված եվրոպական կողմն առաջարկեց իր խորհրդատվական աջակցությունը կողմերին։

— Ինչպե՞ս կբացատրեք եվրոպական կողմի այս քաղաքականությունը։ Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Բրյուսելը։

– Ես կդժվարանամ միանշանակ պատասխանել այս հարցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ ակտիվացումը չի սահմանափակվում միայն հումանիտար հարցերով։ Այստեղ, թերևս, տեսանելի է նաև Արևմուտք- ՌԴ լարվածությունը, որն, ուղղակի թե անուղղակի, անդրադառնում է նաև մեր ու մեր տարածաշրջանի վրա։ Իհարկե, սա իր հետ լուրջ մարտահրավերներ կարող է բերել, որին դիմագրավելու համար պիտի համապատասխան քայլեր մշակվեն։ Ցավոք, այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել առկա մարտահրավերները և քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ։

— Դուք ԱԺ-ում ներկայացնում եք նաև ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ ասորի համայնքին։ Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակը, ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն, օրինակ՝ ասորի համայնքի ներկայացուցիչները։

— Հայաստանի ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներն այսօր պայմանավորված են Հայաստանի հետպատերազմական իրավիճակով։ Այս առումով ունենք վիրավորների, զոհերի ընտանիքներին աջակցության հարցեր, ունենք փախստական դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օժանդակելու խնդիրներ և այլն։ Ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ բոլոր այս խնդիրները լուծելու հարցում մեծ ջանքեր են գործադրում և՛ համայնքը, և՛ արտասահմանում ապրող մեր բարերարները, և՛ բարեգործական կազմակերպությունները։ Իհարկե, այս ամենից բացի, կան նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված չեն հետպատերազմական իրավիճակով։ Օրինակ՝ ես կառանձնացնեի համայնքների խոշորացման ծրագրերը, որոնք ուղղակի հարված են համայնքի շահերին։

Մեր ասորական համայնքների խոշորացումը անթույլատրելի է, քանի որ արդյունքում կոպտորեն խախտվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Մենք ազգային փոքրամասնություն ենք, և մեզ համար մեր ինքնության պահպանման խնդրից ավելի բարձր արժեք չկա։ Պետք է շատ հստակ հասկանանք, որ համայնքների խոշորացումը ուղիղ հարված է մեր ինքնության պահպանման խնդրին և մեզ տանելու է միաձուլման։ Մշտական կարևորության խնդիր է, անշուշտ, կրթության հարցը։ Ներկայումս Հայաստանի ասորական համայնքը ասորերեն լեզվի մասնագետների վերապատրաստման խնդիր ունի։

Նմանատիպ խնդիր ունեն Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները ևս, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է տարբեր հարթակներից, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից։ Կարծում եմ՝ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, որոնցում և ակտիվորեն կներգրավվեն ասորերեն լեզվի և պատմության ուսուցիչները։ Անշուշտ, կան նաև սոցիալական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքը մեծ ջանքեր է գործադրում։ Բայց միայն համայնքը կամ բարերարները բավարար չեն և չպիտի հանդիսանան այս խնդիրների լուծման հիմնական հասցեատերերը։ Այստեղ մեծ անելիք ունի առաջին հերթին պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Ամենաընթերցվածները