Տավուշում հերթական հանձնմա՞նն են պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել: Որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը Ոսկեպարի հատվածում նոր ճանապարհի կառուցման մասին է։ Իսկ սա նշանակում է, որ Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնելուց հետո հերթը հասնելու է Տավուշի սահմանամերձ հատվածները հանձնելուն։ Եվ որպեսզի Սյունիքի պատմությունը չկրկնվի՝ թշնամին գա մաքսակետ տեղադրի մեր ճանապարհներին, արգելելով մի գյուղից մյուսը գնալը, իսկ մենք այլընտրանքային ճանապարհն ավարտած չլինենք, որոշել են Տավուշում ժամանակից շուտ գործի անցնել։ Բայց եթե Սյունիքում թեկուզ բարդ, դժվարանցանելի, բայց գոնե կար այլընտրանքային ճանապարհ, որը պետք էր նորոգել, ապա Տավուշի «վիճելի» հատվածներում ճանապարհը պետք է զրոյից կառուցել՝ փորելով սարերը, ինչը բարդ ու ծախսատար պրոցես է։

 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ տվեցին անորոշ պատասխան՝ չհերքելով տեղեկությունը․ «ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացումն ուշադրության առանցքում է։ Մեծածավալ աշխատանքներ են տարվում ինչպես առկա ճանապարհները նորոգելու, այնպես էլ նոր ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ։ Հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ Հանրապետության տարբեր մարզերում կատարվում են հետազոտություններ՝ նոր երթուղիներ ունենալու առնչությամբ»»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները