Ձնահյուսի հետևանքով զինծառայողներ են զոհվել
Հարավային Օսիայում ձնահյուսի հետևանքով 2 ռուս զինծառայող է զոհվել։
Ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը հայտնել էր, որ Անդրկովկասյան երկաթուղու պորտալի հարավային կողմում ձնահյուսի տակ է հայտնվել Հարավային ռազմական օկրուգի 5 զինծառայող։ Նրանցից 3-ին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվել է բավարար։ Մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են. գործողությանը ներգրավվել է 20 մարդ և 2 միավոր հատուկ տեխնիկա։