Կառավարությունը նախատեսու՞մ է լուծարել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը․ 24News

Կառավարությունը նախատեսում է լուծարել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, ուսումնական ռեսուրսը բաժանել երկրում գործող բուհերի միջև, իսկ շենքը՝ վաճառել։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

 

Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու համար լրատվականը կապ հաստատեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ։ Վերջինս նախ հետաքրքվեց․ «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունը, ի՞նչ աղբյուրներ», իսկ հետո հորդորեց մեր աղբյուրներից էլ ճշտել այն։

Մելիքբեկյանը հրաժարվեց մեկնաբանել համալսարանի հետ կապված այս տեղեկությունը, նույնիսկ հրաժարվեց հերքել կամ հաստատել։ «Երբ այդպիսի որոշում լինի, կհայտարարենք», - ասաց նա։

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը հրաժարվեց ասել՝ եղե՞լ է այս թեմայով քննարկում, թե՞ ոչ։ «Եթե այդպիսի որոշում լինի, գաղտնի չի մնալու», - ընդգծեց նա։

ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը 24News-ին ասաց, որ համալսարանը լուծարելու և վաճառելու մասին այս տեղեկությունն իրեն հայտնի չէ, նույնիսկ այս թեմայով քննարկում չի եղել։ «Գիտե՞ք, նման խոսակցություններն արդեն 10 տարի շրջանառվում են, բայց, ինչպես տեսնում եք, մեր շենքը կայուն է, համալսարանը գործում է», - հավելեց նա։ 

Ի դեպ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է, ով այս պաշտոնին հաստատվել է այս տարվա նոյեմբերի 6-ին։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները