Նիկոլ Փաշինյանը խոսեց անկլավների ու քարտեզների մասին

Մենք հիմա խոսում ենք, որ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա պետք է լինի եւ գիտեք, որ այդ քննարկումը գոյություն ունի, թե որ թվականի քարտեզներով պետք է դա արվի. Կա 1975-ի քարտեզ, 1969-ի քարտեզ, 1929-ի քարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա դրանք մանրամասն ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք, որ տարբեր քարտեզներով մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից: Եվ մենք հիմա քննարկում ենք սցենարներ. Եթե այսպես ընթանան պրոցեսները, մենք ի՞նչ խնդիր կունենանք, կունենանք, թե չենք ունենա: Եթե հանկարծ ունենաք, ինչպե/ս պետք է հաղթահարենք դրանք:

1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր ադրբեջան վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից: Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է: Այսինքն մենք նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե դեմ արկացիան այսպես լինի, ինչ խնդիր կունենանք, եթե մյուս սցենարով լինի ինչ խնդիր կունենանք: Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք:

Ես իհարկե, կարող եմ էկրանների առաջ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ եւ այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք, ու ասենք՝ ոչինչ չենք նկատում:

Մենք ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Կիրաց-Ոսկեպար սարերով ձգվող այլընտրանքային ճանապարհ են ցանկանում կառուցել, Փաշինյանն ասաց, որ դա սարերով ձգվող ճանապարհ չի. «Եթե այնտեղ խնդիրը ծագում է, ծագում է մի քանի կմ-ի մասին, երբեմն նույնիսկ 300-500 մետրի մասին»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ անկլավների խնդրին՝ նշելով. «Շատ է խոսվում անկլավների մասին: Մենք ինչքան նայել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Մեզ թվում է, որ այս մեկ տարում բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք: Այս պահի դրությամբ նման հիմք չենք գտնում»:

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները