Դեպի Նախիջեւան ավտոճանապարհը գաղտագողի բացվում է

Lragir.am-ը գրում է. Երբ Բաքուն «մաքսակետ» տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի հայտնի հատվածում, արդեն պարզ էր, որ նպատակը դեպի Նախիջեւան ավտոճանապարհն է։ Առավել եւս, որ ՀՀ կառավարությունն էլ հայտնեց մաքսակետեր տեղադրելու մասին։ Նոյեմբերի 16-ին Բաքուն հարձակում ձեռնարկեց Սիսիանի ուղղությամբ, որտեղով անցնում է դեպի Նախիջեւան ճանապարհը։

Բրյուսելի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության են եկել երկաթուղու հարցով, սակայն ավտոճանապարհի հարցում՝ ոչ։ Սակայն երեկվա ասուլիսում Փաշինյանն ավտոճանապարհի վերաբերյալ իրեն բնորոշ երկար-բարակ բառախաղերով էր խոսում, թե ինչպես են Ալիեւի հետ փորձել «մտնել մանրամասների մեջ»։

Բաքուն օրերս բենզալցակայան է կառուցել Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում։ Եթե այդտեղով մեքենա չի անցնում, ի՞նչ իմաստ կար բենզալցակայան կառուցելը։ Իմաստը հենց դեպի Նախիջեւան ճանապարհի գործարկումն է։ Իր հերթին, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, ըստ տեղեկությունների, տեղակայվելու են ճանապարհին, Բաքվի շարասյուները ուղեկցելու համար։

Մոսկվայի բարձր հովանու ներքո «հետպատերազմյա կարգավորումը» տեղի է ունենում հետնամուտքից, գաղտագողի որոշումներով, որոնց մասին հետո Փաշինյանը ծամծմելով բացատրություններ է տալիս։ Նրա դերակատարությունը «հետպատերազմյա կարգավորման» հարցում հենց դա է։ Ընդ որում, նկատելի է, որ շատ հաճախ նա այդ որոշումների մասին տեղեկանում է պոստֆակտում։ Օրինակները բազմաթիվ են։ Փաշինյանի եւ գործադիրի այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է մոտենալ այս իրողությունը նկատի առնելով։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները