ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածել
Ռուս խաղաղապահներն ամանորյա և սուրբծննդյան տոներին ընդառաջ վերջին մեկ օրում ապահովել են մոտ 1000 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լաչինի միջանցքով և դիտակետերով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են ավտոտրանսպորտային միջոցների տարանցումն անցակետերով: Ստուգման են ենթարկվում բոլոր ավտոմեքենաները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի ստուգման:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։