ՌԴ-ն հաստատեց․ «ադրբեջանցիները» վերադառնում են

Լragir.am-ը գրում է.  «Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետ՝ ուղիղ մեջբերում է՝ «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։ Սրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին տված հարցազրույցում, փաստորեն, ազդարարեց իր հռչակած «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում «ադրբեջանական համայնքի» «վերադարձը» Արցախ։ Հաստատվեց, որ «խաղաղության դարաշրջանը» նոյեմբերի 9-ի հայտարարության և Բաքվի ու Մոսկվայի պայմանների կատարումն է։ Արցախի հանձնումից հետո Փաշինյանը անցել է «փախստականների վերադարձի» իրականացմանը։ Ընդ որում, Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել 1988-94 թվականներին այսպես կոչված Ադրբեջանում իրենց տները լքած կես միլիոն հայերի մասին… Նա նաև չի խոսել Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված քաղաքներից տեղահանվածների վերադարձի մասին։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ադրբեջանցիների մասին հոգ տանելուց առաջ անհրաժեշտ է արծարծել այն հարցը, որ բնիկ հայ բնակչությունն ապրել է Ադրբեջանի ներկայիս տարածքում եւ ցեղասպանության հեռեւանքով դուրս է մղվել այդ տարածքներից:  «Դրա մասին մենք պետք է խոսենք, թե ավելի քան կես միլիոն հայության հետ ի՞նչ է եղել Ադրբեջանում։ Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է եղել նրանց ունեցվածքի հետ, որը տարբեր հաշվարկներով՝ հասնում է մինչև 100 մլրդ դոլարի։ Ի՞նչ է եղել հայերի պատմամշակութային ժառանգության հետ, մեր հայկական գերեզմանների հետ», – ասում է Այվազյանը։

Արցախում կտրուկ են արձագանքել Փաշինյանի հայտարարություններին, սակայն այդպես էլ չեն վիճարկել Զախարովայի նշած եռակողմ հայտարարության 7-րդ կետը։ Հայաստանի խորհրդարանի «ընդդիմությունը» հայտարարեց, որ «Հայաստանը ձեռքերը լվացել է» Արցախի հարցում, և դրանով էլ բավարարվեց։ Իսկ Բաքվում սկսեցին խոսել այն մասին, որ շուտով կսկսի աշխատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները