Բոլոր զինվորների X զորամասը․ զոհված հարյուրավոր զինվորների լուսանկարներն ու հուշաքարերը՝ մի վայրում

«Շարժման սկզբի օրվանից մասնակցել եմ մարտական գործողություններին։ Ջոկատով մասնակցել եմ նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին, այս վերջին պատերազմին։ Իմ նախաձեռնությամբ 1991 թվականին ստեղծվել է «Քաջարի» ջոկատը։ Մեր ջոկատից ընդհանուր ունեցել ենք 9 զոհ, որից 3-ը՝ վերջին պատերազմում»․ պատմում է ազատամարտիկ, X զորամասի հիմնադիր Աղաբեկ Խաչատրյանը կամ ինչպես ընկերներն են ասում՝ Բեկը։

Նրա խոսքով՝ թշնամին հասկացել է, որ հայերի հետ լեռնային կռիվ տալ պետք չէ, չեն կարող։ Բեկը պատմում է, որ իրենց ջոկատով մարտական լուրջ գործողությունների են մասնակցել, հող ազատագրել ու այդ ամենից հետո վերջին դեպքերին ականատես լինելը շատ ցավոտ է։

«90-ական թվականներին էր դեռ, 17 հոգով հավաքվեցինք՝ երդում տանք, որ ով ողջ մնա՝ գա էստեղ մի մոմ վառի։ Ցավոք, երեքս ենք ողջ մնացել, Աստված տղեքի հոգին լուսավորի։ Փառքով կարողացանք պատերազմը հպարտորեն հաղթել, ոչ թե էսօրվա պես նվերներ ստացանք, այլ՝ հաղթեցինք, ազատագրեցինք մեր պապական հողերը։ Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ Արցախ աշխարհի պատմությունը չգիտեն։ Ի՞նչ է, էդ մարդիկ անգրագե՞տ են։ Հիմա ինչի են իրենք հայերեն խոսում, երբ չգիտեն, որ Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին հայկական տառերն Աստծո կամքով գրեց հենց Ամարասում, Ստեփանակերտի մեջտեղում»,-նշում է Բեկը։

X զորամասն առավել հայտնի է դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Զոհված հարյուրավոր զինծառայողների անուններով հուշաքարեր, լուսանկարներ, տարբեր իրեր են տեղ գտել բաց թանգարանում։ Դրա կառուցմանն օգնում են Բեկի ընկերները, զոհված զինծառայողների ծնողները, մեկը՝ մի պարկ ավազով, մեկը՝ սոսինձով, ով ինչով կարողանա։

Թանգարանը ձորի վերնամասում է։ Տարածքում նոր շենքեր են կառուցվում։ Բեկի խոսքով՝ որոշ մարդիկ նպատակ են ունեցել քանդել, մեկը հասկացել է, որ պետք չէ, մյուսը՝ ոչ, բայց թանգարանը քանդվելու ենթակա չէ։ «Սեփականատերերը թող հասկանան, որ մի մարդ չի կարող 15 հազար մետր հող ունենա, զոհվածի թանգարանը, ընդամենը 300 քառակուստի մետր, չլինի։ Սա զոհվածների տունն է, բոլորիս տունն է։ Ամեն այցելող թող իր զորամասը հիշի, այն X-ի տեղն իր զորամասի թիվը հիշի»,-նշում է նա։

Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը․ նկարն այնպես է տեղադրվել, որ Շուշի գրվածի ուղղությամբ նայի։

 

 

«Շուշին մերն է լինելու, ոչ թե մերն է լինելու, այլ՝ մերն է։ Մեր ժողովուրդը, բոլորը պետք է հասկանան, որ առանց Արցախի Հայաստան գոյություն չունի։ Օդի մեջ պետք չի ասել՝ Արցախը մերն է ու վերջ։ Չէ։ Արցախի ու Շուշիի համար վերջիս հայն էլ պետք է արյուն թափի, որ մերը լինի»,-ասաց ազատամարտիկը։

Այստեղ են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերքերից մի քանի կտոր։

«Ի՞նչ է նշանակում՝ բարեկամություն անել։ Իրենք 30 տարի ծնկած էին, ինչու՞ նման բան չէին առաջարկում, ասեին՝ հայեր ջան, եկեք բարեկամություն անենք․․․»,-ասաց ազատամարտիկը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը, երբ հավաքելիս է եղել մահապարտներին, խիստ հորդորել է գերի չընկնել։ «Ասում էր՝ փորձվեք մեկդ գերի ընկնեք․ երդում Եռաբլուրում ենք տվել, ինչ գերու մասին է խոսքը։ Վերջին պատրոնը գրպանը դրած․․․»,-նշում է Աղաբեկ Խաչատրյանը։

«Հազար փառք, Վազգեն Սարգսյանին։ Էնքան լավ հիշողություն ուներ։ Բոլորին հիշում էր՝ անուն, ազգանունով, հայրանունով, հասցեով; Գիտեր նաև՝ ով է ասֆալտի ֆիդային։ Հիմա, ընկեր ղեկավարներ, ո՞վ է ձեզ խանգարում, հրաման տվեք, ասեք հարուստներին՝ բերում եք զենք ենք առնում։ Կռվող տղեքով հենց հիմա դուրս ենք գալիս գնանք պատերազմ։ Թող էդ սարսափը Ալիևը լսի, ինքը լավ գիտի։ Ո՞նց որ Վազգեն Սպարատապետն իր եղբորն ասում՝ բեր գումարը, Դեմիրճյանը՝ տղային, մեկը մյուսին։ Զենք պետք է առնենք, զենք։ Ամեն մի մարդ թող օրը 10 դրամ տա, 10 միլիոն հայ ենք, մի ամսում տեսնենք ինչքան գումար է հավաքվում»,-ասաց Բեկը։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները