Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.:

Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր
պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում:

Այնուհետև վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման և կայունության վարչության պետի տեղակալ: 2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման  վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես  ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ:

2005 - 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում:

2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ - Հայաստանի ներկայացուցիչ: 2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները