Ապօրինություն՝ Վայոց ձորի մարզում․ վատնվել է 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառքումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորպես, պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների ապրանքների գնման գործընթացները, իր մերձավորի անվամբ հիմնադրված, բայց փաստացի իր կողմից կառավարվող կազմակերպությանը առավելություններ տրամադրելու նպատակով՝ 2017-2018 թվականների ընթացքում կազմակերպել է այդ կազմակերպության ու 11 հանրակրթական դպրոցների, ինչպես և Մալիշկա համայնքի միջև շուկայականից ավելի բարձր գներով՝ ընդհանուր 16 միլիոն դրամի գնման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։ Բացի այդ, պայմանագրերից Մալիշկայի համայնքապետարանի հետ կնքված մատակարարումներ կատարելու վերաբերյալ 6 միլիոն 658 հազար 150 դրամի պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից մատակարարաման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չեն կատարվել, սակայն Մալիշկայի համայնքապետարանի և կազմակերպության միջև կազմվել են հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա վատնվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար։

 

Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները