Անհայտ անձինք սպառնացել են պայթյուններ իրականացնել
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից:
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակ է եկել՝ պայթյունի սպառնալիքով: Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել երկրների զորքերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը:
Սակայն դեսպանատների տարածքները ստուգվել են, պայթյունավտանգ առրկաներ չեն հայտնաբերվել: