Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը
ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայկ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս, Հայկ Մկրտչյանը ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է նորանշանակ փոխմարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանքային գործունեություն: