Ճոխ և էլիտար հարսանիքներ են սպասվում. իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ պատերազմից հետո քեֆ-ուրախության պակաս չի ունեցել։ Հատկապես խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմը առավել ճոխությամբ են իրենց ուրախությունները կազմակերպում։ Միկոնոս կղզում իշխանական հանգիստը վկա, գրում է Politik.am-ը:

 

Կայքի տեղեկություններով առաջիկայում իշխանությունները պատրաստվում են երկու ճոխ և էլիտար հարսանիքի։ Առաջին հարսանիքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինն է։ Մամուլը գրել էր, որ նա ընտրյալ ունի ու նախարարը պատրաստվում է ամուսնանալ։ Մեր տեղեկություններով հարսանիքը  տեղի կունենա այս ամիս։

 

Ամուսնանալ է պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ Նրա հարսանեկան արարողության ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ շատ չի ուշանա։

Երկու հարսանիքների համար էլ իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում։ Բոլորը թանկարժեք նվերներ են պատրաստում, որպեսզի էլիտար հարսանիքին էլիտար մասնակցություն ցուցաբերեն։

 

Կան նաև տեղեկություններ, որ իշխանությունները պատրաստվում են նոր կազմվող այս ընտանիքների հանգամանքը ևս դիվիդենտ քաղելու համար օգտագործել՝ իրենց սպասարկող մեդիաներով հանրությանը և հատկապես զոհերի ծնողներին հասկացնելու են, որ իրենց որդիները զուր չեն զոհվել, որ կյանքը շարունակվում է ու Պապիկյանն ու Աշոտիկն էլ ամուսնանում են, որպեսզի սերունդ տան ու ազգը առաջընթաց ապրի։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները