Ալիևը սպառնացել է «ոչնչացնել Հայաստանից եկող ցանկացած վտանգ» և հայտնել 8 հայ զինվորի մահվան մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքն է ուղղել մեր երկրին՝ հոխորտալով «ոչնչացնել ցանկացած վտանգ, որ գալիս է Հայաստանից»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ալիևը նաև հայտարարել է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում մինչ 8 հայ զինվոր է սպանվել: