Թուրքական ռազմաբազան 2-րդ անգամ ենթարկվել է հրթիռակոծման
Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող թուրքական Զիլիքան ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությանը։
«Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական բազայի տեղակայման շրջանում երեք հրթիռ է ընկել։ Թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով»,- նշել է իրաքյան գործակալության աղբյուրը։
Վերջինիս խոսքով՝ ռմբակոծության հետևանքով ռազմաբազայում գտնվող թուրք զինծառայողները չեն տուժել։
Հունվարի 15-ի առավոտյան թուրքական Զիլիքան ռազմաբազան դարձյալ հրթիռակոծվել էր «Կատյուշա» համակարգի երկու հրթիռներով։
Մոսուլի հյուսիս-արևելքում գտնվող Զիլիքան ռազմաբազայում թուրք զինծառայողների ներկայությունը արդեն վաղուց հանդիսանում է Բաղդադի և Անկարայի միջև կռվախնձոր, որն իր ներկայությունը հիմնավորում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտութամբ։