Օկուպացված Հադրութում զինծառայող է մահացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով իր զինծառայողի մահվան մասին, hարուցվել է քրեական գործ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զինծառայողը մահացել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում։