$500մլն գնահատվող միջազգային ստարտափը Հայաստանում կրկնապատկելու է իր թիմը

  • CodeSignal-ը (Քոդսիգնալ) իր միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ՏՏ մասնագետների համար
  • Ընկերությունը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ 
  • CodeSignal-ում վստահ են, որ հաջողության գաղտնիքը հենց ուժեղ և մոտիվացված թիմ ունենալն է

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։ Այս ներդրումները ընդլայնման և աճի մի շարք նոր հնարավորություններ են բացում։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու և նոր գործիքներ ավելացնելու նպատակով նախատեսվում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։

2021թ-ին CodeSignal-ը ներառվեց The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Ընկերության հաջողության առանցքը ուժեղ ու միասնական թիմն է և այդ թիմին մոտիվացնող ու ոգեշնչող ղեկավարությունը։ Այստեղ ջանք չեն խնայում, որպեսզի թիմը սիրով աշխատի, թիմի յուրաքանչյուր անդամ ունենա մասնագիտական աճ, հետաքրիր աշխատանք և իրեն կարևորված զգա։ 

FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար։ Ինչպես նշում է համահիմնադիր Տիգրան Սլոյանը, ստեղծման առաջին իսկ օրվանից CodeSignal-ն օգնում է ԱՄՆ մի շարք հեղինակավոր ընկերությունների գտնել լավագույն մասնագետներին՝ տրամադրելով աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ։ 

Հիմնադիրները վստահ են, որ այս ոլորտում դեռ շատ գործ ունեն անելու։ Իսկ հավակնոտ նպատակներին հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար
Ամենաընթերցվածները